211652_close_icon
views-count2519 դիտում article-date 17:22 28-05-2020

Ժոզե Մոուրինյո. Գերմանիայում արդեն խաղում են, իսկ մենք դոփում ենք տեղում

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Անգլիայում մրցաշրջանի վերսկսմանը: «Անկեղծ ասած, այն պահից, երբ Բունդեսլիգան վերսկսվեց, հայտարարեցին Իսպանիայի և Պորտուգալիայի առաջնությունների մեկնարկի ժամկետների մասին, մեր համար սկսվեց ամենաբարդ շրջանը, քանի որ ցանկանում ենք խաղալ: Ծանր է տեսնել, որ այլ երկրներում ֆուտբոլային խաղեր են ընթանում, իսկ մենք դոփում ենք տեղում: Գերմանիայում ֆուտբոլիստներն արդեն աշխարհին տալիս են այն, ինչ՝ սիրում են, իսկ մենք՝ ոչ, և մենք ցանկանում ենք խաղալ: Պետք է պարզապես սպասել որոշմանը: Մենք շատ ենք սպասում այն պահին, երբ կհայտարարեն, որ կարող ենք խաղալ: Ակնհայտ է, որ մարզումներին վերադառնալը անհավանական զգացողություն է յուրաքանչյուրի համար: Կարծում եմ, որ մենք բոլորս կարոտել ենք խոտածածկի հոտին», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր