211652_close_icon
views-count792 դիտում article-date 16:05 28-05-2020

Շարունակելու ենք մեր աջակցությունը Արցախի ժողովրդին. Գասպար Կարապետյանը՝ Արցախի ԱԺ նոր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը: «ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, եվրոպական տասներեք երկրներում գործող Հայ դատի հանձնամբերի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորում եմ նաև Արցախի ժողովրդին՝ ընտրելու իր հիմնարար իրավունքն իրացնելու և ժողովրդավարության սկզբունքների հիման վրա երկիրը կառուցելու իր հանձնառումը վերահաստատելու կապակցությամբ: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը մեծ նշանակություն է տալիս Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը և իր գործունեության կարևոր մասը ուղղում է դրան: Լիահույս ենք, որ փոխադարձ ըմբռնման մթնոլորտը և գործակցության բարձր մանարդակը, որ ձևավորվել էր դեռ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին կազմի հետ, կշարունակվի Ձեր՝ Ազգային ժողովի նախագահության տարիներին ևս: Կցանկանայի նաև վստահեցնել Ձեզ, որ Եվրոպական միության տասներեք անդամ երկրներում հանձնախմբերի գործունեությունը համակարգող ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շարունակելու է իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել Արցախի ժողովրդին՝ հանուն Արցախի զարգացման և բարեկեցության: Կրկին շնորհավորելով Ձեզ այս կարևոր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ»:

Նմանատիպ նյութեր