211652_close_icon
views-count6808 դիտում article-date 15:40 28-05-2020

Սյունիքում կորոնավիրուսային հիվանդության նոր օջախներ ու հաստատված դեպքեր կան. Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք. Հունան Պողոսյան

ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճին: Այս առիթով ՀՀ Սյունիքի մարզպետը գրել է. «Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝ • լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․ • հնարավորինս բացառե՛ք շփումները, • կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ, • կիրառե՛ք ախտահանիչ նյութեր, • պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։ Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․ Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։ Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»:

Նմանատիպ նյութեր