1836 դիտում
15:07 28-05-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Իմ անկեղծ ցանկությունն ու հանձնառությունն եմ հայտնում խորացնելու մեր ժողովուրդներին միմյանց կապող և ավելի քան 1400 տարվա ավանդույթներ ունեցող բարեկամությունը։ Դրա լավագույն միջոցը մեր երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության անխափան զարգացումն ու ընդլայնումն է։ Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության նորաբաց դեսպանությունն իր գործունեությամբ նոր լիցք և որակ կհաղորդի այդ համագործակցությանը։
Խորապես տպավորված եմ քաղաքական և սոցիալ–տնտեսական բարեփոխումների ուղիով առաջ շարժվելու՝ անձամբ Ձեր և Եթովպիայի կառավարության տեսլականով ու վճռականությամբ։ Համոզված եմ, որ այն բարեկամ Եթովպիայի համար կնշանավորվի կայուն զարգացման նորանոր ձեռքբերումներով։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Եթովպիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։
Նմանատիպ նյութեր
1113 դիտում
20:30 06-06-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ
982 դիտում
11:36 08-09-2020
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի վարչապետին` ազգային տոնի առթիվ
1248 դիտում
15:08 12-10-2021
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ
Այս բաժնից
604 դիտում
20:39 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը
514 դիտում
20:11 01-05-2024
Գեղամ Մանուկյանը Արծվիկ Մինասյանի հետ այցելել է ձերբակալված տավուշցիներին