211652_close_icon
views-count774 դիտում article-date 11:03 28-05-2020

Էդվարդ Նալբանդյանը «կքննվի» տեսակապով, Ռուսաստանից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան իրադարձությունները քննող հանձնաժողովի հաջորդ հյուրը լինելու է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Վերջինս կհարցաքննվի մայիսի 29-ին՝ տեսակապի միջոցով, քանի որ վերջինս Ռուսաստանի Դաշնությունում է, և նրան քննելու հնարավոր միակ տարբերակն այս պահին տեսակապն է։ Ավելի վաղ հանձնաժողովի հյուրերն են եղել նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ Հայաստանից ու Արցախից։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Զինված ուժերի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին հրավիրել են երկու անգամ։ Վերջինիս լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել է Սերժ Սարգսյանի տված որոշ պատասխաններից հետո։ Հանձնաժողովի հրավերը մերժել է միայն ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որն, ի դեպ, առանցքային պաշտոնյա է եղել այդ օրերին՝ ամենաշատ ինֆորմացվածն ու գլխավոր պատասխանատուներից մեկը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր