211652_close_icon
views-count898 դիտում article-date 10:17 28-05-2020

Իշխանությունները շարունակում են ձևավորել դատավորների առանձին «թիմ». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ քաղաքական այս շրջափուլում իշխանությունները շարունակում են ձևավորել իրենց «սրտի» դատավորների, այսպես կոչված, առանձին «թիմ»։ Ավելին՝ վարչապետը ձեռնամուխ է եղել դատական համակարգում այդ «թիմի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը։ Հետևելով դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող նշանակումներին՝ ողջ պատկերը դառնում է ամբողջական։ Որպեսզի բոլոր աղմկահարույց գործերը չմակագրվեն միայն երկու-երեք դատավորների, ինչի հետ կապված փաստաբանական համայնքն արդեն լուրջ կասկածներ է հայտնում, իշխանություններին պետք են, հավաքական իմաստով ասած, Արմեն Դանիելյանի նման էլի մի քանի դատավորներ, որոնք որոշումներ կայացնելիս վստահաբար «անակնկալ» չեն մատուցի իշխանություններին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր