211652_close_icon
views-count145244 դիտում article-date 21:18 27-05-2020

Մինչև հունիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 հազարի. Թորոսյան

Հայաստանում հունիսի վերջին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 հազարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Ես ասել էի, որ հնարավոր է ունենանք 500 հազար դեպք մինչև հունիսի վերջ: Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին, նույնիսկ՝ նման ահագնացող տեմպերով աճելով»,- ասաց Թորոսյանը: Հայաստանում մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 53 678 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98:

Նմանատիպ նյութեր