6929 դիտում
22:00 27-05-2020
Մայիսի 27․ ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշումների պահանջների կատարման վերաբերյալ։ Ոստիկանության կարգախմբերը հայտնաբերել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 65 տրանսպորտային միջոց, որոնց ուղևորների թվում եղել են պաշտպանիչ միջոցներ չկրող անձինք։
Պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Այս ուղղությամբ ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայությունը շուրջօրյա է։ Հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտումների 583 դեպք։
Փողոցներում ծառայություն իրականացնող ոստիկանները ստուգում են հանրային վայրերում գտնվող քաղաքացիների մոտ դիմակի առկայությունը, ինչը պարտադիր է։ Հանրային վայրերում հայտնաբերվել է 357 անձ, որոնք դիմակ չեն ունեցել: Բոլոր խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների հետ, կանխարգելիչ բնույթի միջոցառումներ են իրականացնում նաև բակերում, այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների բնակարաններ պարզելու՝ կա՞ն սահմանված կարգը խախտողներ։ Ստուգողական այցելություններ են կատարում նաև առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներ՝ ստուգելու աշխատակիցների և հաճախորդների դիմակով լինելու հանգամանքը։
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները. դա բխում է բոլորիս շահերից։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3925 դիտում
22:40 25-05-2020
Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ վիճակագրական տվյալներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
703 դիտում
17:55 29-05-2020
Մայիսի 29․ Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայության արդյունքները վիճակագրական տվյալներով
Այս բաժնից
274 դիտում
18:50 28-03-2024
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումները
238 դիտում
18:38 28-03-2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան