211652_close_icon
views-count2274 դիտում article-date 19:39 27-05-2020

Շոտլանդական ակումբը իր դարպասապահի ճակատագիրը որոշում է սոցցանցում քվեարկությամբ

Շոտլանդիայի առաջնությունում 5-րդ տեղը զբաղեցրած «Լիվինգսթոն» ֆուտբոլային ակումբը որոշել է իր դարպասապահ Գարի Մեյլիի ճակատագիրը որոշել թվիթերում՝ երկրպագուների քվեարկության օգնությամբ: 37-ամյա Մեյլին թիմի երրորդ դարպասապահն է: Վերջին խաղը հիմնական կազմում նա անցկացրել է դեռևս 2017/18 մրցաշրջանում: Նրա պայամանագիրը մոտենում է ավարտին և ակումբը որոշել է դրա երկարաձգման պատասխանատվությունը դնել երկրպագուների վրա: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Գրեթե կրկնակի առավելությամբ հաղթում է այն տարբերակը, որի դեպքում Մեյլին ակումբում կմնա առնվազն ևս մեկ մրցաշրջան: Որոշ մարդիկ Մեյլիին խորհուրդ են տվել դիմել փաստաբաններին, սակայն «Լիվինգսթոնում» հեգնանքով պատասխանել են, որ «օրենքը հենց իրենք են»: Շոտլանդիայի առաջնությունը վաղաժամ ավարտվել է մայիսի 18-ին, չեմպիոն է հռչակվել «Սելթիկը»: Նոր մրցաշրջանի ժամկետները դեռ չեն որոշվել:

Նմանատիպ նյութեր