211652_close_icon
views-count784 դիտում article-date 17:50 27-05-2020

Բացթողումները շտկելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել լրացուցիչ նպատակային թեստեր

Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, երբ սկսվեն մրցումները, բացթողումները շտկելու համար անհրաժեշտ կլինի անցկացնել լրացուցիչ նպատակային թեստեր։ Այս մասին հայտարարել է համաշխարհային հակադոպինգային գործակալությունը / WADA /: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ դոպինգի նմուշները հետագա վերլուծության համար շարունակում են պահպանվել, իսկ վարակի ժամանակ տեղի ունեցած խախտումները հնարավոր է հայտնաբերել մարզիկի կենսաբանական անձնագրի միջոցով: Հակադոպինգային համակարգն ավելի ամրապնդելու նպատակով WADA- ն ստեղծել է փորձարկման աշխատանքային խումբ։

Նմանատիպ նյութեր