211652_close_icon
views-count823 դիտում article-date 15:21 27-05-2020

Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատավորներ են պարգևատրվել

Նախագահ Արմեն Սարգսյանը դատական համակարգի մի քանի աշխատակիցների պարգևատրման մասին հրամանագրեր է ստորագրել։ Մասնավորապես, հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը, իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել են Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Զելիմի Թադևոսյանը և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Արմեն Էդուարդի Թումանյանը։ Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի Մնոյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի Թորոսյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի Ասլանյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Նմանատիպ նյութեր