211652_close_icon
views-count1764 դիտում article-date 14:22 27-05-2020

Փաստաբան Ծովինար Կարապետյանի ակնարկը՝ ընտանեկան բռնության վերաբերյալ

Փաստաբան Ծովինար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բռնության զոհ կարող է դառնալ ցանկացած կին, սակայն կան որոշակի առանձնահատկություններ։ Օրինակ, ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք ամուսնական կյանք են մտնում արդեն զոհի արմատավորված նախադրյալներով. ցածր ինքնագնահատականով, պրոբլեմատիկ ընտանեկան հարաբերությունների փորձով, աղջկա ընտանեկան դաստիարակությունն իր մեջ ներառում է հարմարվողականություն, ենթարկվողականություն, մանկուց նրան տրամադրած են լինում, թե նա պետք է այլ տանը դիմանա ու ենթարկվի։ Նման աղջիկների կյանքի գլխավոր նպատակը հաջող ամուսնությունն է։ Փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ, ամուսնության առաջին իսկ տարիներին, բռնության ենթարկվող կինը հիասթափվում է, սակայն, տուրք տալով հասարակական կարծիքին, շարունակում է կրել ստորացումներն ու հարմարվում իրավիճակին... Հ. Գ. ⚖#Դատապարտում_եմ_ընտանեկան_բռնության_ցանկացած_դրսևորում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր