211652_close_icon
views-count12863 դիտում article-date 16:15 27-05-2020

Գույքահարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով բարձրանում է գույքահարկը: Հարցը ներկայացրեց ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ որոշել են անշարժ գույքը հարկել հարստությունը համարժեք: Նա նկատեց, որ գույքային հարկ/ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը հետ է մնում 38 երկրենրի շարքում. «Սա այն բանի հետևանք է, որ հարկման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, որը էականորեն տարբերվում է շուկայական արժեքից: Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում գույքային հարկերի պոտենցիալը 4,3 անգամ կաճի: Սա թույլ կտա համայնքներին իրենց խնդիրների լուծման հարցում առավել լավ որակ ապահովել»,- ասա նա; Նախարարը տեղեկացրեց, որ գործող կարգով կա չհարկվող շեմ, այսինքն մինչև 3 մլն դրամ գնահատված բնակարանների համար հարկ չի գանձվում, իսկ նոր համակարգով այդ շեմը հանվում է և թեկուզ փոքր, բայց հարկ նախատեսվում է: Նոր համակարգը ներդրվելու է աստիճանաբար՝ 3 տարվա ընթացքում: Իսկ անշարժ գույքի հարկման հիմք է ընդունվելու ոչ թե շուկայական, այլ շուկայական արժեքներին մոտարկված արժեքները: Առաջարկվող բարե­փոխում­ների արդյունքում ակնկալվում է բարձրացնել նաև տեղական ինքնակառավարման մար­մին­ների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախու­թյան մակարդակը։

Նմանատիպ նյութեր