211652_close_icon
views-count3779 դիտում article-date 15:17 27-05-2020

Բժշկի ցուցումով ինքնամեկուսացված սոցիալապես խոցելի խմբերին կհատկացվեն սնունդ և ախտահանիչ պարագաներ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել բյուջեի միջոցառումներում և 50 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզերին` յուրաքանչյուրին 5-ական մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերին հատկացնել սննդամթերք, սանիտարահիգիենիկ պարագաներ և ապահովել դրանց տեղափոխման, պահեստավորման և բաշխման աշխատանքներն՝ ըստ մարզերի: Որոշման մեջ նշվում է, որ այդ խմբերին կհատկացվեն սպիտակ ալյուր, հաճառ, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ, ինչպես նաև օճառ, լվացքի փոշի, ժավել, ալկոգել:

Նմանատիպ նյութեր