211652_close_icon
views-count1959 դիտում article-date 13:49 27-05-2020

«Շնորհակալություն բժիշկներին»․ երախտիքի համերգ՝ «Կովկաս» ռեստորանային համալիրում

Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը և համաճարակի դեմ պայքարող բժիշկների անձնվեր աշխատանքը՝ Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, ժամը 20։00-ին [url=https://www.facebook.com/CaucasusComplex/]«Կովկաս» ռեստորանային համալիրում[/url] տեղի կունենա երախտիքի համերգ՝ նվիրված բժիշկներին ու բուժաշխատողներին։ «Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը կազմակերպված է «Կովկաս» ռեստորանային համալիրի կողմից՝ մարդասիրական հիմունքներով։ Մի շարք հայտնի արտիստներ սիրով հանդես կգան իրենց կատարումներով, համերգը կհեռարձակվի [url=https://www.facebook.com/CaucasusComplex/posts/1686667814813630]օնլայն հարթակում[/url]։ «Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը վարելու է Արայիկ Համբարձումյանը, իսկ մասնակիցների թվում են Ավո Ադամյանը, Գևորգ Խաչատրյանը, Հակոբ և Արմեն դուետը, Ռուբեն Սասունցին, Իվետա Եդիգարյանը, Գայա Արզումանյանը, Հայկ Դուրգարյանը, Ջուսը, Ռաֆո Խաչատրյանը, Հովհաննես Մանուչարյանը, Լուսին Կարեյանը, Կովկաս բենդը և Կովկաս պարային համույթը։ «Կովկաս» ռեստորանում կայանալիք համերգի նախաձեռնող անձնակազմի անդամներն այս կերպ իրենց շնորհակալությունն են հայտնում բուժաշխատողներին՝ զուգահեռաբար նշելով նաև Առաջին Հանրապետության օրը։

Նմանատիպ նյութեր