211652_close_icon
views-count518 դիտում article-date 15:28 27-05-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 25-ին, ժամը 23.10-ին, Երևանի Շիրազի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 26-ին, ժամը19.45-ին, Երևանի Կիևյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ, որն էլ բախվել է ճամփեզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի. մոպեդի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 26-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցում իրար են բախվել «Վոլվո» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 30-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրազի փողոցում իրար են բախվել «Օպել» և երկու «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 60-ամյա և «Պորշ»-երից մեկի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր