211652_close_icon
views-count798 դիտում article-date 16:59 27-05-2020

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին: Մայիսի 21-ին, ժամը 5.30-ի սահմաններում, բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Եղեգնուտ գյուղի 34-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան` բեռնված մոտ 4 խմ փայտանյութով: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել նախորդ տարվա նոյեմբեր ամսին` Եղեգնուտ գյուղի հարակից անտառից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր