211652_close_icon
views-count1532 դիտում article-date 14:55 27-05-2020

Արմեն Ասլանյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագաիր է ստորագրել Արմեն Ասլանյանին քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։ «Համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր