211652_close_icon
views-count3146 դիտում article-date 15:50 27-05-2020

Մոսկվան Թբիլիսիից Ռիչարդ Լուգարի անվան կենսաբանական լաբորատորիա մուտք գործելու պահանջ է ներկայացնում

Ռուսաստանը ցանկանում է Թբիլիսիում գործող Ռիչարդ Լուգարի անվան բժշկական-հետազոտական լաբորատորիայի իրական գործունեությունը ճշտել, սակայն վրացական կողմը չի արձագանքում նշված կենտրոն փորձագիտական խումբ ուղարկելու իր հայցին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Մեր մտահոգությունն է, որ Վաշինգտոնը չի պարզաբանել, թե ինչով է լաբորատորիան անմիջականորեն զբաղվում ռուսական սահմանից ոչ հեռու։ Դա, անշուշտ, ազգային անվտանգության ապահովման ենթատեքստում չի կարող հաշվի չառնվել մեր կողմից»,-ասված է ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Նշվում է, որ Մոսկվային մտահոգում են Լուգարի անվան լաբորատորիայում օտարերկրյա պետության, մասնավորապես, ԱՄՆ-ի ծավալած ռամզակենսաբանական գործունեության հետ կապված հարցեր։ Կենտրոնը 2011 թվականին կառուցել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը։ Բացի այդ, նրա տարածքում գործում է ԱՄՆ-Վրաստան ցամաքային զորքերի բժշկական-հետազոտական վարչությունը։ Ռուսական կողմը գնտնում է, որ իրավունք ունի փորձագետներ ուղարկել նշված կենտրոն, ովքեր նաև կայցելեն այն կորպուսը, որը զբաղեցնում են ամերիկացիները։ Նշենք, որ լաբորատորիան զբաղվում է կենսաբանական սպառնալիքների հետազոտությամբ։

Նմանատիպ նյութեր