211652_close_icon
views-count1847 դիտում article-date 10:01 27-05-2020

ՏԻՄ այս տարվա բոլոր ընտրությունները որոշել են չեղարկել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել նաև այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով ԿԸՀ նախագահի հետ կառավարությունում քննարկում է տեղի ունեցել, թե ինչպես է հնարավոր ընտրությունները գոնե մեկ տարով հետաձգել հատկապես խոշորացման ենթակա համայնքների մասով։ Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս իշխանությունները իրավական համապատասխան հիմքեր են փնտրում՝ ընտրությունները հետաձգելու և լիազորություններն ավարտած համայնքապետների խնդիրը կարգավորելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր