211652_close_icon
views-count830 դիտում article-date 09:37 27-05-2020

Արցախում Արայիկ Հարությունյանը վարում է «պարզած ձեռքի» քաղաքականություն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են: Երկրորդ փուլի արդյունքում նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը, խորհրդարանը նույնպես վերջնականապես ձևավորվեց: Իսկ նրանք, ովքեր մասնակցում էին ընտրություններին, բայց չընտրվեցին, Արցախի նորընտիր ղեկավարի իմաստուն դիրքորոշման շնորհիվ չեն հեռանա ասպարեզից, այլ կմնան և իրենց գիտելիքները կներդնեն Արցախի Հանրապետության շենացման գործում: Ուրախալի է, որ երկրի նորընտիր ղեկավարը հասկացել է գաղափարական տարբեր ուժերին հանուն Արցախի ապագայի միավորման անհրաժեշտությունը: Պայքարը պետք է փաստի միայն մտքերի առատության և ապագայի տեսլականի պատկերացումների, բայց ոչ երբեք հակամարտության մասին: Եվ հենց այդ նպատակով նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է վարել «պարզած ձեռքի» քաղաքականություն՝ համագործակցության կոչ անելով բոլորին, այդ թվում՝ բոլորովին վերջերս կուսակցական հակադիր ճամբարներում գտնվող գործիչներին: Անշուշտ, առաջարկված համերաշխության ու միասնականության օրակարգը զարգացման ու առավել հզորացման լավագույն լուծումն է: Բայց այդ մթնոլորտը պետք է պահպանվի հետագայում, և ցանկացած միտք պետք է միտված լինի արցախահայության բարեկեցությանը և զինվորի մարտունակության բարձրացմանը: Այլ ճանապարհ չունենք, եթե ցանկանում ենք, որ Մեծ Հայքի երբեմնի ուժեղ նահանգում այսուհետ նույնպես շարունակի հնչել ոսկեղենիկ հայերենը: Արցախը քաղաքական համագործակցության նոր մթնոլորտ է ձևավորում, ինչը ոգևորում է...»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր