211652_close_icon
views-count3970 դիտում article-date 19:26 26-05-2020

Կանաչապատման բաժնի պետը Մոնումենտի այգում խորոված, խաշլամա է սարքել ու քեֆ արել. Մարությանը չէր կարողանում զսպել ծիծաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

[url=https://news.am/arm/news/581095.html?fbclid=IwAR3gvack9VvTSArkFefF64GPNd_p5sC9BR8GLRp6nuwcdhcadTMHadmoIjs]News.am[/url]-ը գրում է. Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը կադրային ջարդ է սկսել: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: «Նոր տնօրենը անձամբ քաղաքապետի ընտրությամբ է եղել, որովհետեւ մրցույթում երկու հոգի է հաղթել, եւ մենք օրեր առաջվանից ենք իմացել, որ քաղաքապետի սիրելի խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է, որ նա է անցնելու: Հասկանալի էր, որ քաղաքապետն ընտրելու էր պարոն Արա Աղայանին: Երեկվա ցույցից հետո ես ստացա տեղեկություն, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը հրահանգավորվել է, որ դիմում գրի եւ հեռանա: Նա հրաժարվել է եւ այսօր վարչական շրջանի ղեկավարն ու Կանաչապատման հիմնարկի տնօրենը ուղղակի գույքով դուրս են հանել նրան շնքից: Եթե սա ամենաթողություն չի, ապա ինչ է: Երբ մարդիկ երկար տարիներ աշխատել են, մեկ էլ հոպ, եկել է կինոյի տղան ու բոլորին դուրս է հանում»,-ասաց նա: Սրան անդրադարձավ ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը՝ նշելով. «Այս պահին մեզ մոտ աշխատում է 760 աշխատակից: Վերջին մեկ ամսվա ընթացքում, իմ պաշտոնավարման պահից հրամանագրվել է 120 նոր աշխատակից: Այդ ընթացքում աշխատանքից ազատվել է մոտ 18 անձ՝ իրենց դիմումի համաձայն: Եվս 50 հոգու ընդունել ենք փորձաշրջանով, որոնցից միայն երեքի դեպքում է, որ խզել ենք աշխատանքային հարաբերությունները: Երկու հոգի էլ իրենք են դիմում ներկայացրել եւ մասնակցել երեկվա միջոցառմանը»: Ինչ վերաբերում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետի հետ կապված պատմությանը, վարչական շրջանի ղեկավարը մի զաբվեշտալի դեպք պատմեց. «Շրջայցի ժամանակ տեսանք, որ Մոնումենտի այգուց բարձր երաժշտության ձայն է լսվում: Պարզվեց, Մոնումենտի այգում խորոված են անում եւ բարձր ռաբիս երաժշտություն է լսվում: Մոտենում եմ, տեսնում եմ խորովածի կողքն էլ խաշլամա է դրված: Ասում եմ, շրջապատեք, որ ոչ ոք չփախչի, մոտենալով տեսնում եմ, որ մեր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը մեքենայով մտել է Մոնումենտի այգի, որն արգելված է, թքած ունենալով պարետի որոշման վրա, աշխատակիցներով քեֆ են անում: Իսկ դրա հաջորդ օրը Մոնումենտում հրդեհ բռնկվեց»,-ասաց նա: Այդ ընթացքում քաղաքակպետ Հայկ Մարությանը չէր կարողանում զսպել ծիծաղը, ապա դիմեց Թեհմինա Վարդանյանին. «Հիմա, տիկին Վարդանյան ջան, եթե մարդը գնացել քեֆ ա արել, վառել ա այգին, դա նորմա՞լ ա, որ շարունակի աշխատել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր