211652_close_icon
views-count919 դիտում article-date 18:42 26-05-2020

Կանաչապատման հիմնարկի տնօրենը կադրային ջարդ է իրականացնում, աշխատակիցներին ստիպում է ազատման դիմումներ գրել. Թեհմինա Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/05/26/Vardanyan-tehmina/3299877?fbclid=IwAR1MpHvqrm005LJzB7SrFJxFB9BlgDHnWaS1_bGJdm_wJz_TLi_tda1OCAY]Tert.am[/url]-ը գրում է. Կանաչապատման հիմնարկի նորաթուխ տնօրենը՝ Արա Աղայանը, ում պաշտոնավարման մեկ ամիսը նույնիսկ չի բոլորել, կադրային ջարդ է իրականացնում, հրահանգներ է տալիս, մունաթ է գալիս: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ ընդգծելով, թե տնօրենը քաղաքապետ Հայկ Մարությանի անձնական ընտրությամբ է նշանակվել: «Երբ հիմնարկիր տնօրենի մրցույթը երկու հոգի հաղթահարեց, արդեն գիտեինք՝ ով է նշանակվելու, Աղայանը քաղաքապետի սիրելի խորհրդական Կարեն Համբարձումյանի մտերիմներից է և նա էր անցնելու: Պարոն Աղայանը հոխորտում է աշխատակիցների վրա, ստիպում է դիմումներ գրել, այդ թվում՝ հոգեբանական ճնշում է գործադրում, ստիպում է հեռախոսները թողնել դրսում, հետո միայն մտնել իր աշխատասենյակ, որի իրավունքն իհարկե չունի»,-հայտարարեց ավագանու անդամը, ապա հայտնեց, թե երեկ տեղեկություն է ստացել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կանաչապատման բաժնի պետը, երեկ հրահանգավորվել է, որ դիմում գրի և հեռանա: «Նա հրաժարվել է՝ դրա տակ հիմք չտեսնելով, և այսօր վարչական շրջանի ղեկավարն ու Կանաչապատման բաժնի պետն իրերով այդ մարդուն գույքով դուրս են հանել վարչական շրջանի շենքից»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր