211652_close_icon
views-count944 դիտում article-date 16:07 26-05-2020

Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը: Հակահրդեհային նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը: Ա. Հարությունյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքները՝ նշելով, որ, այնուամենայնիվ, անելիքներ շատ կան: Նա հավաստիացրել է, որ իշխանությունները ջանք չեն խնայելու մարդկային և տեխնիկական ներուժի արդյունավետ տեղաբաշխմամբ ցանկալի արդյունք ապահովելու համար: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև շրջվարչակազմերի ղեկավարների պաշտոնակատարները:

Նմանատիպ նյութեր