211652_close_icon
views-count3950 դիտում article-date 15:31 26-05-2020

«Ժողովուրդ, հավաքվեք, սթափվեք։ 450 մարդ օրեկան Հայաստանում կատաստրոֆա է». Նարեկ Հախնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայեր vs Կորոնավիրուս...». հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակին՝ այսպես վերնագրելով Facebook-յան էջում հրապարակված իր տեսանյութը։ «Բարեւ ձեզ, հայեր։ Սովորաբար ես իմ վիդեոները սկսում եմ «բարեւ Ձեզ, սիրելի հայրենակիցներ» խոսքերով, բայց հիմա, ճիշտն ասած, ոչ մի ցանկություն չունեմ այդ բառերն ասելու։ Որովհետեւ իմ ամբողջ կյանքի ընթացքում ես այսքան զայրացած չեմ եղել եւ ամոթի զգացմունք իմ ազգի համար չեմ զգացել։ Այնպիսի ամոթ, որը ես զգացի այս վերջին երկու ամիսների ընթացքում, երբ ես դուրս եկա կարանտինից եւ ուղղակի տեսա, վկա եղա նրան, թե ինչպես է Հայաստանը, հայ ժողովուրդը վերաբերվում կորոնավիրուսին»,- իր խոսքը սկսել է երաժիշտը։ Նրա խոսքով՝ եթե կառավարության գործողությունները համեմատենք եվրոպական եւ աշխարհի տարբեր, շատ ավելի զարգացած երկրների հետ, մենք հետ չենք մնացել։ Միայն թե Նարեկ Հախնազարյանի խոսքով՝ այդ ամենը իզուր էր, «որովհետեւ հայ ժողովուրդը մնում է հայ»։ Նրա խոսքով՝ մենք՝ քաղաքացիներս, ոչ մի կերպ չօգնեցինք երկրին։ Երաժիշտը նշել է, որ ամեն օր դուրս է եկել դիմակով ու ալկոհոլային հիմքով ախտահանող միջոցը՝ գրպանում, սակայն ամեն օր դարձել է քաղաքացիների մեծ մասի անխելքության եւ անգիտակցության վկան։ «Արդեն ուշ է ինչ-որ մեկին ինչ-որ բան հորդորել՝ զգաստորեն, լուրջ վերաբերվեք, բայց ես միեւնույն է, պետք է փորձեմ։ Ժողովուրդ, հավաքվեք, սթափվեք։ 450 մարդ օրեկան Հայաստանում կատաստրոֆա է»,- ասել է նա՝ լրջության կոչ անելով։ Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր