211652_close_icon
views-count32031 դիտում article-date 15:21 26-05-2020

Ավտովթար-վրաերթ Գեղարքունիքի մարզում. «06»-ը բախվել է Infiniti-ին, Infiniti-ն էլ` Opel-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում Արծանիստ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Մանուկ Ավետիսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Infiniti մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է առջևում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, միաժամանակ վրաերթի է ենթարկել վերը նշված Infiniti ավտոմեքենայի կողքին գտնվող Տավուշի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Արթուր Բեջանյանին և 21-ամյա Նարեկ Անտոնյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլլիայնի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր