211652_close_icon
views-count19044 դիտում article-date 14:22 26-05-2020

Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. քամին քշել է բազմաթիվ տների տանիքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում մոլեգնած քամին վնասներ է պատճառել Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամու հետեւանքով մի շարք տների տանիքներ են պոկվել: Համայնքապետարանում ստեղծվել է հանձնաժողով, վնասի չափերը ճշտվում են: Խնդրի մասին համայնքապետարանից տեղեկացրել են Արագածոտնի մարզպետարանը, ոստիկանությանն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզային փրկարարական վարչությանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քամուց տուժած բնակիչներից մեկը Արցախյան պատերազմի մասնակից Գերասիմ Գալստյանն է, ով 3 անչափահաս երեխաների հայր է և պատերազմի ժամանակ ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ։ Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր