211652_close_icon
views-count652 դիտում article-date 12:09 26-05-2020

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բոլորին Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերում շնորհավորական ուղերձ հղեց Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի կապակցությամբ։ «Մենք բոլորս պետք է հիշենք Սարդարապատի հերոսամարտը, բոլոր հերոսներին, զորավարներին։ Մայիսը հաղթանակների ամիս է, և մեր պատմական գլխավոր հաղթանակներից մեկը համարում ենք Սարդարապատի ճակատամարտը։ Արցախի մահապարտների գունդը բավականին մեծ դեր է ունեցել, և մենք պետք է հիշենք մեր բոլոր զորավարներին, զինվորներին ու աշխարհազորին»,- ասաց ԱՀ նախագահը։ Հավելեց, որ պետք է ռազմական հաջողություններն ու հաղթանակները տեղափոխենք պետականաշինության և տնտեսության բնագավառում տարած հաղթանակների դաշտ։ Մայիսի 26-ին նշվում է Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրը։

Նմանատիպ նյութեր