211652_close_icon
views-count736 դիտում article-date 11:25 26-05-2020

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նոր տնօրենն ազատում է աշխատակիցներին, պատճառների մասին չի նշում, ասում է՝ պարտավոր չէ բացատրել. աշխատակիցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

ՀՈԱԿ-ում այս վատ մթնոլորտը սկսեց ապրիլի 28-ից․ ապրիլի 27-ին նախկին տնօրեն Արմեն Բեգոյանին հեռացրեցին, ապրիլի 28-ին բերեցին Արա Աղայանին որպես նոր տնօրեն և այդ օրվանից սկսեց քաոսը, որը մինչև այսօր շարունակվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Աղաբեկյանը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/05/25/live/3298093?fbclid=IwAR0mkt48V78Y1X5eHZQGu0eGeflfrClRK6gf-MfAPABQ-BYO9ZSQiyyWRks]Tert.am[/url]-ը։ «Առաջին օրվանից, նա, իր բերած անձնակազմը, որոնք անհասկանալի մարդիկ են, սկսեցին չբարևել անձնակազմին: Մենք 4 ամիս է՝ ընդամենը երկու սենյակում ենք աշխատում, մի սենյակում 12-ից ավելի մարդ է նստում, մյուսում՝ 10 հոգի, այս պայմաններում ենք աշխատում: Մտնում է ներս, չի բարևում, առհամարում է: Ոչ մի միջադեպ չի եղել, եկել է, իրեն ժպիտով դիմավորել ենք: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը՝ Վահե Խաչատրյանը, որը մեզ ներկայացրել էր նոր տնօրենին, բոլորիս խոստացավ, որ կարդային ջարդ չի լինելու, մենք շարունակելու ենք նորմալ աշխատել, բայց արհամարհանքը և վատ վերաբերմունքը շարունակվում է մինչ այսօր: Նա ոչինչ չի ասում, երեք օրից նրա՝ տնօրեն նշականվելու մեկ ամիսն է լրանում, բայց նա չծանոթացավ ոչ մի աշխատակցի հետ»,- պատմեց Աղաբեկյանը: Նա նշեց, որ ինքը հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարն է, ունի երկու աշխատակից, որոնց փորձաշրջանը մի քանի օրից պետք է ավարտվի, իրենց ծանուցել են երեք օր առաջ, որ ազատված են: ՀՈԱԿ-ի կադրերի բաժնի պետ Անահիտ Սարգսյանը հավելեց, որ ինքը, որը կադրերի բաժնի պետն է, տեղյակ չի եղել, որ պատրաստվել են ծանուցումներ և հանձնվելու են աշխատակիցներին: «Ես իրենց հետ միասին, նստած սենյակում, այդ ժամանակ եմ տեղեկացել այդ ծանուցումների մասին, անկեղծ ասած՝ մտել, խոսել եմ, անընդունելի եմ համարել այդպիսի վերաբերմունքը ցանկացած աշխատակցի նկատմամբ: Գոյություն ունեն կանոններ, նրանք այն աշխատակիցներն են, որոնք ընտրվել են ռեզյումեներով, եկել են դրսից, առհասարակ, ոչ մեկին չեն ճանաչել, նրանք այն աշխատակցիներն են, որոնք կորոնավիրուսի, հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում չեն զլացել, ժամանել են իրենց սեփական միջոցներով, հատուցման համար չեն դիմել գործատուին»,- ասաց նա: Անահիտ Սարգսյանը նշեց, որ կադրային ջարդը պայմանավորում է նրանով, որ աշխատակիցները նախկին ղեկավարի կադրերն են. «Որովհետև անձնական որևէ բան չկա, ես կհասկանայի այսպիսի մոտեցումը, եթե փոխվեր տնօրենը ու նոր տնօրենին չբավարարեր այս կադրերի աշխատանքը: Նա ծանոթ չէր ոչ մեկին, դժվար չէր՝ հավաքեր, ծանոթանար, ինքն իրեն ներկայացներ, բոլորին հերթով կանչեր»: Աշխատակիցների պնդմամբ՝ տնօրենն իրենց աշխատանքի ազատման պատճառների մասին չի խոսել, չի բարձրաձայնել, միայն նշել է, որ ազատված են աշխատանքից, իսկ երբ հարցրել են, թե որն է պատճառը, ասել՝ պատճառ չկա, ոչ անձնական է պատճառը, ոչ մասնագիտական և չի պատրաստվում բացատրություն տալ: Անահիտ Սարգսյանն ու Արթուր Աղաբեկյանը հավելեցին, որ մյուսներին ազատելուց հետո իրենք ևս դիմում են գրել։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/25/live/3298093?fbclid=IwAR0mkt48V78Y1X5eHZQGu0eGeflfrClRK6gf-MfAPABQ-BYO9ZSQiyyWRks]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր