211652_close_icon
views-count827 դիտում article-date 11:09 26-05-2020

Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «...Արդեն 8 տարի է՝ Ավետիս Սանոյանը Սիրիայի Հալեպ քաղաքից տեղափոխվել է Արցախի Իշխանաձոր: Եղբոր հետ հիմնել են այգիներ, զբաղվում են հացահատիկի արտադրությամբ, ունեն սեփական տեխնիկական միջոցները: Այլևս վերադառնալու մասին չեն մտածում: Անցած տարվա աշնանը 1 հեկտարից ավելի տարածք մաքրել են մացառներից և տեղում ձիթենու այգի հիմնել: Սիրիայում ունեցել են ձիթենու այգի, և գիտեն մշակման ձևերը: «Սորանի» տեսակի տնկիներ են, ասաց Ավետիսը: Հայ բարեգործական ընդհանուր միության/ՀԲԸՄ/ ներկայացուցիչներն անցյալ տարի այցելել են Կովսական և ծանոթացել տեղանքին, ապա սիրիահայերին համագործակցություն են առաջարկել։ Ըստ իրենց ծրագրի՝ նախատեսել են այս տարածքում տնկել մինչև 150000 ձիթենի։ Այգիներ հիմնվել են արդեն Կովսականում, Դիցմայրիում, Իշխանաձորում, այլ բնակավայրերում: -Իշխանաձորի հողը, օդը համապատասխանում են այս ծառերի զարգացմանը, -հավելեց մենատնտեսը: Ասաց նաև՝ այս տեսակն աճում է սակավաջուր տարածքում, բերքատու է: Գեղեցիկ և բարձր ծառեր են դառնալու տնկիները: Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան: -Ակնկալիքները մեծ են, հետագայում նաև վերամշակման արտադրամաս կբացենք: Բացի սննդի մեջ օգտագործելուց, հատկապես արժեքավոր է բուսայուղը, այս պտղից նաև օճառ են պատրաստում Սիրիայում,- ասաց Ավետիսը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր