211652_close_icon
views-count760 դիտում article-date 09:49 26-05-2020

Այսօր կկատարեմ կադրային առաջին նշանակումները, սպասվում են կառուցվածքային փոփոխություններ․ Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Ինչպես գիտեք, Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն, քսանօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այսօր արդեն կկատարեմ կադրային առաջին նշանակումները: Սպասվում են նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ: Հիմք ընդունելով հանրային հաշվետվողականության վերաբերյալ իմ հայտարարած սկզբունքը՝ քիչ անց՝ ժամը 09:30-ին, ֆեյսբուքյան իմ էջով ուղիղ եթերում կխոսեմ ինչպես կադրային նշանակումների, այնպես էլ սպասվող կառուցվածքային փոփոխությունների և այդ որոշումների հիմնավորումների մասին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր