211652_close_icon
views-count3550 դիտում article-date 09:41 26-05-2020

Փաշինյանի և Ավինյանի հարաբերությունների լարվածություն գոյություն չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունների ներսում ճաքերի մասին հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պարետ Տիգրան Ավինյանի լարված հարաբերությունների մասին բազում հրապարակումներ են լինում: Նույնիսկ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի և Տիգրան Ավինյանի միջև միջադեպն ընկալվեց այդ կոնտեքստում: Ու երբ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի վերջին մի քանի նիստերն էլ վարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանություններն ավելի շատացան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյոք Ավինյան-Փաշինյան լարվածությամբ է պայմանավորված վարչապետի՝ նիստեր վարելը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ լարվածությունն իրականում գոյություն չունի: Խոսնակը հավելեց, որ ի սկզբանե, երբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, ՀՀ վարչապետը բազմաթիվ անգամ է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստերը գլխավորել: Կարճ ասած, այդ փաստի մեջ այլ բաներ փնտրելը ճիշտ չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր