211652_close_icon
views-count621 դիտում article-date 09:23 26-05-2020

Եվրահանձնաժողովը դեռ 2017 թվականին էր առաջարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել. The Guardian

Դեռ 2017 թվականին համաշխարհային 3 խոշորագույն դեղագործական ընկերություններ չընդառաջեցին Եվրահանձնաժողովի առաջարկությանը՝ ստեղծել պաթոգենների համար կիրառվող արագ ազդող պատվաստանյութ։ Խոսքը, մասնավորապես, գնում էր կորոնավիրուսի մասին։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Guardian պարբերականը: Թերթի տվյալներով՝ «Ինովացիոն դեղամիջոցների նախաձեռնություն-համագործակցություն» ծրագիրը նախատեսում էր պատվաստանյութերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացում։ Ծրագրի ղեկավարների խորհրդի կազմում հանդես են գալիս Եվրոպական հանձնաժողովի և Դեղագործական արդյունաբերության եվրոպական ֆեդերացիայի ներկայացուցիչներ, իսկ աշխատանքներում ներգրավված են համաշխարհային առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ GlaxoSmithKline-ը, Novartis-ը, Pfizer-ը, Lilly-ն և Johnson & Johnson-ը։ Եվրահանձնաժողովում ծրագրի իրականացումը բացատրել էին նրանով, որ համավարակների դեպքում պատվաստանյութերն արագորեն կիրառվեն, սակայն գաղափարը չգտավ աջակցություն։ 2017-ին ծրագիրը նկարագրվել էր բրյուսելյան Corporate Observatory Europe հետազոտական կենտրոնի զեկույցում։ Ներկա պահին կլինիկական փորձարկում է անցնում 8 պատվաստանյութ, սակայն դեռևս ոչ մի երաշխիք չկա։

Նմանատիպ նյութեր