211652_close_icon
views-count4964 դիտում article-date 22:22 25-05-2020

ՉԼ-ի «Լիվերպուլ»-«Ատլետիկո» խաղը կորոնավիրուսից 41 հոգու մահվան պատճառ է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Լիվերպուլ»-«Ատլետիկո» պատասխան հանդիպումը (2:3) Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից առնվազն 41 հոգու մահվան պատճառ է դարձել, հայտնում է Առողջապահության ազգային ծառայությունը: Վարակակիրները մահացել են մարտի 11-ին Լիվերպուլում խաղից 25-35 օր անց: Խաղին ներկա է եղել 52 հազ. հանդիսական, այդ թվում՝ 3 հազար երկրպագու Մադրիդից, որտեղ այդ պահին արդեն կարանտինի ռեժիմ էր մտցված: Իսպանացիները քաղաքային փաբերում և սրճարաններում ակտիվ շփումներ են ունեցել, մինչև «Էնֆիլդ» մարզադաշտ մեկնելը: Օքսֆորդի համալսարանի մասնագետների գնահատականներով, խաղի անցկացման պահին Իսպանիայում կար 640 հազ. վարակված, Անգլիայում՝ 100 հազար: Ներկա պահին Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակման ավելի քան 260 հազար դեպք, 36 793 մարդ մահացել է: Իսպանիայում այդ թվեր են համապատասխանաբար՝ 236 հազար և 28 752:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր