211652_close_icon
views-count1018 դիտում article-date 20:44 25-05-2020

Իբրահիմովիչը վնասվածք է ստացել և կարող է երկար ժամանակ բաց թողնել

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել թիմի`այսօր կայացած մարզման ժամանակ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում: 38-ամյա շվեդ ֆուտբոլիստը թիմակիցների հետ խաղի ժամանակ սրունքի շրջանում ցավ է զգացել և կանգ առել: Ֆուտբոլիստը ժամանակից շուտ լքել է դաշտը, հայտնում է [url=https://armsport.am/2020/05/25/%d5%ab%d5%a2%d6%80%d5%a1%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b8%d5%be%d5%ab%d5%b9%d5%a8-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd%d5%be%d5%a1%d5%ae%d6%84-%d5%a7-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d6%87-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8/]Armsport.am[/url]-ը: Չնայած նրան, որ Զլատանը ինքնուրույն է լքել «Միլանի» բազան, նա կարող է երկար ժամանակ բաց թողնել: Կասկած կա, որ ֆուտբոլիստի մոտ վնասվածքի կրկնություն է գրանցվել, որը ստացել էր տարվա սկզբին ու մի քանի շաբաթ էր բաց թողել, սակայն իրավիճակը բարդացնում է այն, որ շվեդ խաղացողը, ամենայն հավանականությամբ, վնասել է նաև աքիլեսյան գարշապարը: Հստակ ախտորոշումը հայտնի կդառնա այսօրվա բուժզննումից հետո:

Նմանատիպ նյութեր