211652_close_icon
views-count860 դիտում article-date 22:30 25-05-2020

Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ: Նախագահ Սարգսյանն իր ողջույններն է փոխանցել Միլո Ջուկանովիչին, որի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, անդրադարձել դրա հետևանքով առաջացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարմանն ուղղված երկու երկրների ու միջազգային հանրության ջանքերին: Նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել Եվրամիության հետ համագործակցության Հայաստանի և Չեռնոգորիայի փորձին: Նախագահ Սարգսյանն ու նախագահ Ջուկանովիչը կարևորել են նաև երկու բարեկամ երկրների միջև փոխհարաբերությունների խորացումը: Նշվել է, որ զարգացման մեծ ներուժ է առկա հատկապես ծառայությունների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև Հայաստանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու հարցին:

Նմանատիպ նյութեր