211652_close_icon
views-count909 դիտում article-date 23:16 25-05-2020

Գրպանահատություն Երևանում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գրպանահատության վերաբերյալ ահազանգ էր ստացվել։ Ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ ժամը 14.20-ին Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում նկատել է, որ պայուսակի գրպանից գողացել են բջջային հեռախոսը: Անմիջապես քաղաքացուն են մոտեցել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ։ Շուտով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները պարզել են, որ գողությունը հնարավոր է կատարած լինի 31-ամյա տղամարդը։ Նա Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել, կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և բացատրություն տվել: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր