211652_close_icon
views-count917 դիտում article-date 22:12 25-05-2020

Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Մարց գյուղի 32-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։ Իրավապահները մեքենայում հայտնաբերել են 3 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Վանաձորում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր