211652_close_icon
views-count18846 դիտում article-date 17:44 25-05-2020

Քաջարանում տեղադրվել են պահակակետեր. քաղաքի մուտքերն ու ելքերը հսկվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/05/25/qajaran/3298627?fbclid=IwAR19igUnoIXVwzAqfJ7XG8xqtA_zf9W48BIpZQddmcirJ-LRhF0j4ZH0U_8]Tert.am[/url]-ի թղթակիցը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից հայտնում է, որ քաղաքում Ոստիկանությունը տեղադրել է պահակակետեր, հսկողություն է իրականացնում, մուտքերն ու ելքերը հսկվում են Ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից: Այս առիթով պարզաբանում խնդրեցինք ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից, ով նշեց, որ Քաջարան քաղաքում ստեղծված իրավիճակին համապատասխան գործողություններ է իրականացնում: Հիշեցենք, որ երեկ Կապանի ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել Քաջարանի համայնքապետի չորս մերձավոր, մեկն ազատ է արձակվել, մյուսները ձերբակալվել են: Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ 2020 թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննությունը շարունակվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր