211652_close_icon
views-count822 դիտում article-date 14:27 25-05-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

Մայիսի 18-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, չորս փլուզման, 11 ուժեղ քամու դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 98 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ: Արձանագրվել է թունավորման ութ դեպք. տուժել է ութ քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման հինգ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված հինգ տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ավելի մանրամասն՝ [url=http://mes.am/u_files/file/texekanq00.pdf]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր