211652_close_icon
views-count13457 դիտում article-date 11:20 25-05-2020

ԱՆՆԱԽԱԴԵՊ. 13-ամյա Ժասմինի 2-րդ գիրքը հազարավոր երեխաներ ձեռք են բերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լույս է տեսել 13-ամյա ստեղծագործող Ժասմին Հայրապետյանի «Սուպեր Նռանե» վիպակի 2-րդ հատորը: Դեռ 1 օր չի անցել, բայց համացանցում աննկարագրելի ակտիվություն է տիրում. հազարավոր երեխաներ, նրանց ծնողները, ովքեր արդեն ձեռք էին բերել գրքի առաջին մասը, հիմա էլ ցանկություն են հայտնում ունենալ երկրորդ՝ «Սուպեր Նռանե, ու երբ նորից ժպտան…» մասը: Գրքի երկրորդ մասն ինչ-որ չափով կապ ունի այսօրվա մեր իրականության հետ: Այս անգամ սուպեր հերոսուհին ու նրա ընկերը պայքարում են Հայաստանը նվաճած «Անտարբերության վիրուսի» դեմ: Պայքարում են հայկական զենքերով, սիմվոլներով, սիրով… Ու կա մի շա՜տ կարևոր բան, որը եթե կարողանան վերադարձնել մարդկանց, չարիքը կվերանա: Դեպքերը զարգանում են արագ, բուռն, ու տալիս պատանիներին հուզող շատ հարցերի պատասխաններ: Հիշեցնենք, որ այս վիպակի առաջին մասի վրա Ժասմինը սկսել է աշխատել 11 տարեկանում: Մասերն առանձին-առանձին իր էջերում տպագրում էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, որի համար պատանի հեղինակը շատ երախտապարտ է: 12 տարեկան էր Ժասմինը, երբ տպագրվեց գիրքն ու միանգամից դարձավ հազարավոր երեխաների սիրելին: Հետո Հայկաշխարհ http://armlands.com/ կայքի շնորհիվ այն տպագրվեց նաև արևմտահայերենով «Հրաշագործ Նռանէ» վերնագրով և հասանելի դարձավ Սփյուռքում ապրող մեր պատանիներին ու աղջիկներին: Այս գրքի համար պատանի ստեղծագործողն արժանացավ «Նոր ոսկեդար» մրցանակի՝ տրված Համահայկական գրողների միության կողմից: Գրքի համար Նախագահական նստավայրում նրան հյուրընկալել է առաջին տիկին Նունե Սարգսյանը: Այսօր Ժասմին Հայրապետյանի ֆեյսբուքյան էջը https://www.facebook.com/ZhasHay/ զարդարում են նրա ընթերցողների լուսանկարներն ու նամակները։ -Ես ուզում եմ, որ իմ հերոսուհին մեծանա ինձ հետ, զգա այն ամենը, ինչ ես կզգամ: Ես էլ կփորձեմ լուծումներ գտնել ինձ հուզող խնդիրներին և դրանցով գրքի միջոցով կիսվել իմ հասակակիցների հետ»,-ասում է Ժասմինը,- Իմ հերոսուհին հայուհի է, 16 տարեկան Նռանեն և նա գերհզոր է: Նրա կերպարով ցանկացել եմ ցույց տալ, որ հայ կինը, հայ աղջիկը կարող է լինել ուժեղ, որ նա տարիներ, դարեր շարունակ կողք-կողքի իր ամուսնու, իր որդու հետ պայքարել է հայրենիքի համար: Ես ծնունդով Արցախից եմ, իմ պապիկը, իմ հայրը ևս մասնակցել են Արցախյան գոյապայքարին, ես գիտեմ, որ իմ տատիկը, իմ մայրիկը տարիներով ապրել են նկուղներում, ռմբակոծության տակ, բայց չեն լքել իրենց տունն ու երկիրը: Ես գիտեմ, որ հարյուրավոր հայուհիներ պայքարել են կռվի դաշտում: Նռանեն ևս այդպիսինն է, նա ունի Հայաստանը չարիքից փրկելու առաքելություն և դա անում է հայկական խորհրդանիշներով: «Ինչո՞ւ հայկական, որովհետև գրելուց արդեն ցանկանում էի, որ մեր հայկական հոգևոր զենքերի մասին իմանան նաև դրսում ապրող մարդիկ, օտարերկրացիներըը»,-իր խոսքում ասաց Ժասմինը՛՛: Հավելենք նաև, որ Ժասմինն ունի իր բլոգն ինչպես ֆեյսբուքում, այնպես էլ ինստագրամում` https://www.instagram.com/jas_hayrapetyan/, որտեղ հանդես է գալիս մոտիվացիոն թեմաներով, տեղադրում է նաև իր ասմունքների տեսահոլովակները և ներկայացնում ոճային կերպարներ: [b]Անահիտ Կարապետյան [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր