211652_close_icon
views-count3691 դիտում article-date 10:55 25-05-2020

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ երեկ սխալմամբ ոստիկանության Կապանի բաժին բերված քաղաքացին ենթարկվել էր բռնության: Նաև հայտնել էինք, որ ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում: Ավելի ուշ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են դադարեցնել ակցիան և վերադառնալ իրենց համայնք՝ Քաջարան՝ պայմանով, որ ձերբակալվածների նկատմամբ տեղի ունենալիք գործողությունները կատարվեն օրենքի շրջանակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր