211652_close_icon
views-count988 դիտում article-date 09:44 25-05-2020

Մայիսի 25-ը Կորած երեխաների միջազգային օրն է

Կորած երեխաների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 25-ին, ի հիշատակ անհետ կորած երեխաների։ Գաղափարը ծագել է Ամերիկայում 1979 թվականի մայիսի 25-ին։ Այդ օրը դպրոցից տուն գնալու ճանապարհին անհետացել է 6-ամյա ամերիկացի Էվիան Փեյթսը, որին հետագայում այդպես էլ չգտան։ Միայն 33 տարի անց 2012 թվականին Նյու Ջերսիի բնակիչ Պեդրո Էռնանդեսը խոստովանել է, որ ինքն է առևանգել և սպանել երեխային։ Երեխայի անհետացումից չորս տարի անց՝ 1983 թվականի մայիսին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Միացյալ Նահանգներում մայիսի 25-ը հայտարարեց Կորած երեխաների ազգային օր։ Հաջորդ տարի՝ 1984 թվականին, ԱՄՆ-ում հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնումների ազգային կենտրոնը (National Center for Missing and Exploited Children, NCMEC)։ 1997 թվականի մայիսին ամերիկյան նախաձեռնության օրինակով հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնման միջազգային կենտրոնը (ICMEC), որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1999 թվականի ապրիլին Վաշինգտոնում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունում։ 2010 թվականին որոշվեց հռչակել Կորած երեխաների միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել առևանգումներից երեխաների պաշտպանվածության, կենսական դժվարությունների ու հակաիրավական շահագործման խնդիրներին։ Առ այժմ օրը միջազգային օրվա պաշտոնական հաստատում չի ստացել։ Կորած երեխաների օրվա խորհրդանիշն է անմոռուկը։ Այսօր աշխարհի տարբեր երկրներում ի հիշատակ կորած երեխաների երկինք են բաց թողնվում փուչիկներ։ [b]Փաստեր[/b] Ամեն օր աշխարհում անհետ կորչում է շուրջ 22 հազար, իսկ տարեկան 8 միլիոն երեխա։ Եվրոպայում տարեկան միջին հաշվով անհետ կորում են 70000 տղա և աղջիկ։ 2008 թվականի դեկտեմբերից գործում են Insafe ծրագրի «թեժ գծեր» Եվրախորհրդի Safer Internet Programme ծրագրի շրջանակներում, որոնց նպատակը կորած անչափահասների որոնմանը խթանելն ու երեխաների հետ դաժան վերաբերմունքի և շահագործման փաստերի լույս հանելն ու կանխարգելելն է։1984 թվականից Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնումների ազգային կենտրոնի օգնությամ 250000 երեխա է գտնվել։ Գտնվող երեխաների քանակի ավելացմանը նպաստում են մարդկանց լայն զանգվածների իրազեկությունը և նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը որոնման աշխատանքների ժամանակ։

Նմանատիպ նյութեր