211652_close_icon
views-count586 դիտում article-date 22:09 24-05-2020

Անդրես Ինյեստան պատմել է, թե ինչպես է ընկերոջ մահից հետո հաղթահարել դեպրեսիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է, որ 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչում Հոլանդիային խփած գոլը օգնել է իրեն հաղթահարել դեպրեսիան: «Ցավոք, ես ստիպված էի մի քանի դժբախտություն անընդմեջ տանել, թեպետ կյանքիս այդ հատվածը իրապես հաջող էր: Իմ ընկերը՝ Դանի Խարկեն («Էսպանյոլի» նախկին կիսապաշտպանը, որը սրտի նոպայից էր մահացել) կյանքից հեռացավ 2009-ի օգոստոսին և իմ վիճակն այնքան խախուտ էր, որ ինձ պրոֆեսիոնալ օգնություն պետք եկավ: Դա իմ կյանքի ամենածանր պահն էր: Հրաշալի էր, որ ինձ աջակցեց Աննան, որն այն ժամանակ դեռ իմ ընկերուհին է, իսկ հիմա՝ կինս, ինչպես նաև՝ ծնողներս: Նիդերլանդներին խփած գոլս վիճակս բարելավելու սկիզբը դարձավ: Բարեբախտաբար, այդ փուլն անցյալում է: Այդ փուլը ինձ ավելի ամուր ու ուժեղ դարձավ», ասել է Ինյեստան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր