211652_close_icon
views-count703 դիտում article-date 20:10 24-05-2020

Գևորգ Դանիելյան. Մի ավելորդ անգամ համոզվեցի, որ մենք մասնագետների մեծ ներուժ ունենք

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր երեք մասնագիտությունների գծով ղեկավարում էի Հայ֊ռուսական համալսարանի պետական հանձնաժողովների աշխատանքը. մեծ բավականություն ստացա ինչպես ուսանողների մեծ մասից, այնպես էլ հանձնաժողովների գիտնական և պրատիկ (հիմնականում՝ տարբեր ատյանների դատավորներ էին) անդամներից, որոնք մի պահ այնքան էին տարվել սուր գիտական հարցադրումներով, որ կարծես բարձրակարգ գիտաժողովում լինեինք։ Մի ավելորդ անգամ համոզվեցի, որ մենք մասնագետների մեծ ներուժ ունենք, և ցավալին այն է, որ այս մարդիկ համեստորեն ու աննկատ իրենց առօրյա գործով են զբաղված, հեռու ոչ միայն սոցիալական ցանցերից ու հրապարակախոսական հարթակներից, այլև, մեծ հաշվով, նաև լրջագույն օրինաստեղծ գործունեությունից։ Հանրությունն այս մարդկանց խոսքը գրեթե չի լսում, փոխարենը որքան ուզեք, ծանոթ է դիլետանտների «վերլուծություններին». ինչո՞ւ...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր