211652_close_icon
views-count656 դիտում article-date 20:50 23-05-2020

ԿԲ. Մայիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները

Կենտրոնական բանկը ներկայացրել է մայիսի 18-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները։ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 91,393,847 ԱՄՆ դոլար 481.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88,910,963 ԱՄՆ դոլար 484.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 482.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,877,674 եվրո 523.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,878,568 եվրո 529.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,048,648,309 ՌԴ ռուբլի 6.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 908,116,379 ՌԴ ռուբլի 6.79 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.7 մլն ԱՄՆ դոլար»։

Նմանատիպ նյութեր