4198 դիտում
18:41 23-05-2020
Երևանում գործող բժշկական որոշ կենտրոններում 24 ժամով արգելվել է նոր անձանց ընդունումը և սպասարկումը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ գործունեության կասեցման որոշումներ են կայացվել նաև Երևանում գործող բժշկական կենտրոնների հանդեպ։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
Պարետի կողմից կասեցման որոշումները կայացվել են՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, ինչպես նաև հիմք ընդունելով առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունները։
Կորոնավիրուսի (COVID19) տարածումը կանխելու նպատակով ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է՝ հիմք ընդունելով նաև ԱԱՏՄ «թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները»,- ասված է կենտրոնի էջում տեղադրված հայտարարությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10703 դիտում
14:15 18-03-2020
Նոր ցանկ. որոշ ավիաընկերություններ չեղարկել են դեպի ՀՀ եւ ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը
8344 դիտում
22:46 28-03-2020
Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը
2437 դիտում
23:38 02-09-2020
Երևանում և Արթիկում 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ