211652_close_icon
views-count16497 դիտում article-date 15:43 23-05-2020

Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. անասնագոմում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին գյուղացիներն ու հրշեջ փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏեՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարփի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ անասնագոմ է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարներն ու գյուղացիները մարել են անասնագոմի տանիքում առաջացած հրդեհը։ Այրվել է անասնագոմի տանիքը՝ մասամբ, և տանիքում պահեստավորված անասնակերը։ Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 4 մանր եղջերավոր անասուններին։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի փորձաքննություններ կատարելուց հետո; Գ. Շամշյանի տեղեկություններով՝ անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Լյովա Խաչատրյանին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարոթյուն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր