211652_close_icon
views-count424 դիտում article-date 13:48 23-05-2020

Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ

Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի և իմացության խնդրի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1016210.html]Արմենպրես[/url]»-ը, ՀՀ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ գյուղացիները սկսել են նման հարցրեր բարձրացնել։ «Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում։ Սա առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում։ Նախկինում այդպիսի խոսակցություն չեմ լսել։ Նախկինում, որ գյուղացուն ասում էինք՝ «գիտես կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին», ասում էին՝ «այ քեզ բան, այդքան տարի ծիրան ենք աճեցնում, դուք եկել եք մեզ ասում եք ճիշտ չեք»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը գիտելիքի հարց բարձրացնելը ամենակարևորն է համարում, որովհետև հիմա, ըստ նրա, մարդիկ սկսել են արձանագրել, որ գիտելիքի խնդիր կա։

Նմանատիպ նյութեր