211652_close_icon
views-count4200 դիտում article-date 12:44 23-05-2020

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում ներառվի նաև հանրային ծառայության համարանիշը: «[url=https://armenpress.am/arm/news/1016207.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: «2014 թվականից Արդարադատության նախարարությունում ներդրվելէ էլեկտրոնային համակարգ, որը վերաբերվում է քաղաքացիական ակտերի գրանցումներին՝ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելուն: Դա համացանցի միջոցով հասանելի է բոլոր ՔԿԱԳ մարմիններին: Այժմ այս նախագծով մենք քաղաքացիական կացության ակտում՝ երեխայի ծննդյան ակտում, ի թիվս այլ տվյալների, հնարավորություն ենք տալիս, ծնողների փոխադարձ համաձայնությամբ, նաև նշել հանրային ծառայությունների համարանիշը»,-ասաց Դանիելյանը: Նա նշեց՝ՀԾՀ-ն սոցիալական տարբեր ծառայություններ իրականացնելիս պետք է լինում, և ծնողները ստիպված են լինում գնալ բանկության պետական ռեգիստր և այնտեղից ստանալ հանրային ծառայությունների համարանիշը: Եվ ըստ էության այս փոփոխությունը քաղաքացիների կյանքը թեթևացնում է այդ մասով, ստիպված չեն լինելու մի քանի պետական կառույցներ այցելել: Երեխայի ազգությունը ևս նշվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ: Հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն տվեց նախագծին: Այն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:

Նմանատիպ նյութեր